Անմոռանալի տուրեր Գյումրիում ու Հայաստանում Հովհաննես Ֆրանգուլյանից
Мастер-класс Вкусный Гюмри
Ճամփորդիր Հովհաննեսի հետ
Ողջու՜յն։ Ես Հովհաննեսն եմ՝ զբոսավար Գյումրում և Հայաստանում, <<Ճամփորդիր Հովհաննեսի հետ >> ընկերության հիմնադիրը։ Հայաստանը զարմանալի երկիր է և, ես ուզում եմ, որ այն ոգեշնչի ձեզ այնպես, ինչպես ինձ ոգեշնչում։ Հենց այդ նպատակով էլ մեր բոլոր զբոսանքները և ճանապարհորդությունները վառ են, տպավորիչ ու գրեթե միշտ գերազանցում են սպասելիքները։ Մենք համագործակցում ենք ռուսական Առաջին ալիքի, ՍՏՍ-ի և այլ հայտնի ընկերությունների հետ։

Մեզ մոտ հյուրընկալվել են բազմաթիվ հանրաճանաչ բլոգերներ, նրանց թվում ՝ Իլյա Վարլամովը, ինչպես նաև Միխաիլ Շիրվինդտը, շատերին ծանոթ<<Նավիգատոր տուրիստա>>-ն, <<Օրյոլ ի Րեշկան>>, << Նեվիդաննայա ստրանան>>, <<Պոեդեմ-պոեդիմ>>-ը և ուրիշներ։

Մենք ձեզ ցույց կտանք ամենահետաքրքիրը՝ Գյումրիում և Հայաստանում։ Ուղղակի ընտրեք ուղղությունը և գրեք մեզ։
Հարգանքով ու սիրով՝ Հովհաննես Ֆրանգուլյան
Ընտրյալ գրառումներ
Ընտրյալ գրառումներ

Էքսկուրսիաներ Գյումրիում

Ժամանակով ճամփորդողների համար
Մենք ձեզ համար պատրաստել ենք ամենալավ զբոսանքը Գյումրիով, ամենալավը՝ քաղաքը տեսնելու և ճանաչելու համար։ Դուք կզբոսնեք՝ անցնելով քաղաքի պատմության երեք դարաշջաններով․ ցարական Ալեքսանդրապոլ խորհրդային Լենինական ժամանակաից Գյումրի։ 3-4 ժամվա ընթացքում քաղաքը կբացվի ձեր աչքի առաջ՝ իր ամբողջ գեղեցկությամբ, արժանի տեղ գրավելով Հայաստանի ամենահիշարժան վայրերի շարքում։
Նրանց համար, ովքեր սիրում են համովություններ և համով-հոտով հանդիպումներ
Ի՞նչը կարող է ավելի ջերմացնել ու մտերմացնել մարդկանց, քան միասին կերակուր պատրաստելը և, ի՞նչը կարող է ավելի հաճելի լինել, քան քաղաքում զբոսնելը՝ համեղ սնվելուց ու մեկ բաժակ գինի համտեսելուց հետո։
Այս ծրագիրը մենք ստեղծել ենք այն մարդկանց համար, որոնք արդեն գիտեն Գյումրին, եղել են մեր էքսկուրսիաներին, բայց ուզում են տեսնել քաղաքը ոչ տուրիստական աչքերով։ Այս էքսկուրսիայի ընթացքում դուք կիմանաք թե ինչո՞ւ են երկու վարպետ նստել Գյոմրու կայարանում կախված ջահի վրա, ինչո՞ւ էին երեխաները վախենում սև շատրվանից, ինչպե՞ս Գյումրիում կառուցվեց Ավստրիական թաղամասը և բազում այլ փաստեր։
Տուրեր Հայաստանով
Նրանց համար, ովքեր սիրում են զմայլվել ու հիանալ բնության տեսարաններով
Մեկօրյա էքսկուրսիան, որ կոչվում է <<Կախարդական Լոռի>> , կծանոթացնի ձեզ Լոռու մարզին ու նրա չքնաղ բնաշխարհին։ Սա ծրագիրէ, որը կապում է Հայաստանի հնավայրերը, տեղացի հանճարներին, պատմում գիտության զարգացման մեջ նրանց ավանդի ու ներդրումների մասին՝ միաժամանակ բացահայտելով բնության աներևակայելի գեղեցկությունը և տեղական խոհանոցի համը։ Դուք կտեսնեք Յունեսկոյի մշակութային ժառանգությունների ցանկն ընդգրկված վանքերն ու եկեղեցիները, կլինեք Միկոյան եղբայրների թանգարանում, կայցելեք քարանձավային ամրոց։ Այս ամենը Լոռու անդնդախոր ձորերի ու կախարդական սարերի գրկում է։
Պանրասերների համար
Ամենահամեղ տուրը դա գաստրոնոմիկ և մշակութային մասերի ունիկալ համադրությամբ ճամփորդություն է։ Ձեզ սպասում են նախաճաշ կամ ճաշ մոլոկանների մոտ, էքսկուրսիաներ Դիլիջանում և Սևանում, հեղինակային պանիրների համտեսում ընտանեկան ֆերմայում։
Հպում հավատքի ակունքներին
Սա հեղինակային ծրագիր է, որը հրաշալի առիթ է՝ Հայաստանի կրոնական ակունքներին առնչվելու։ Մեր փոքրիկ երկրում դարերով միահյուսվել են քրիստոնեության արմատները, ազգային փոքրամասնությունների հավատալիքները, հին Հռոմի հեթանոսական ժառանգությունը, որ հասել է մինչև մեր օրեր։
Զբոսավարների թիմ
Մեր ընկերության զբոսավարները ոչ թե սովորական աշխատողներ են, այլ մարդիկ, որոնք կապահովվեն յուրահատուկ փորձառություն էքսկուրսիաների ընթացքում։ Զբոսավարների անհատական էջերում կտեսնեք ավելին ինչպես նաև արձագանքներ յուրաքանչյուրի աշխատանքի համար։
Մեր սոցցանցերը
Հովհաննես Ֆրանգուլյան
Ճամփորդիր Հովհաննեսի հետ
Պատվիրեք շրջագայություն հենց հիմա զանգով կամ տվեք ցանկացած հարց
Made on
Tilda