Դպրոցական էքսկուրսիաներ Գյումրիում

«Ճանապարհորդիր Հովհաննեսի հետ» ընկերությունը դպրոցական էքսկուրսիաների համար մշակել է երկու փաթեթ՝ «Մեծ» և «Փոքր»։ Առաջինը արժի 20 000 դրամ, երկրորդը՝ 15 000 դրամ։
— Հովհաննես Ֆրանգուլյան

15 000 դրամանոց «Փոքր»
15 000 դրամանոց «Փոքր» փաթեթն իր մեջ ներառում է միայն տեղացի զբոսավարի ծառայությունները։ Մեր աշխատակիցը կդիմավորի ձեզ Գյումրի գալուց, լինի դա ե/գ կայարանում, թե արդեն հրապարակում, կանցկացնի էքսկուրսիա ամենա բարձր կարգով, ցույց կտա քաղաքի երեք ժամանակաշրջանները՝ Ալեքսանդրապոլը, Լենինականը, Գյումրին։ Էքսկուրսիայի բոլոր վայրերի մասին պայմանավորվում ենք նախապես, որ ծնողները ու երեխաները իմանան այցելության վայրերը։ Փաթեթի մատչելի լինելը չի ենթադրում էքսկուրսիայի սահմանափակում կամ ժամանակի սղություն։
20 000 դրամանոց «Մեծ»
20 000 դրամանոց «Մեծ» փաթեթը, բացի բարձրակարգ էքսկուրսավարի ծառայություններից, ներառում է մեկ կամ երկու թանգարանի այցի ժամի ամրագրում, որ թեժ օրերին դպրոցականները երկար հերթ չկանգնեն թանգարանի մուտքի մոտ, արևի տակ, մինչև դուրս գան մնացած խմբերը։ Շնորհիվ ընկերության համբավի և մասնագիտական որակների, ծրագիրը կազմվում է այնպես, որ էքսկուրսիան ներառում է այց թանգարաններ առանց ուշացման։

Նաև այդ փաթեթի սահմաններում կազմակերպում ենք ռեստորանի ամրագրում ու ճաշացանկի հստակեցում։ Մենք նախապես իրար հետ կհստակեցնենք ռեստորանը, կուղարկենք ձեզ մենյուն, կամ կներկայացնենք "դպրոցական փաթեթները", որոնք ունեն տարբեր արժեքներ, սկսած 3 800 դրամից մինչև 5 500 դրամ։ Կարվի ամեն ինչ, որ մտնեք ռեստորան ու ուտեստները արդեն պատրաստ դրվեն սեղաններին։ Դա շատ կարևոր է, որ ձեր խումբը չհասնի ռեստորան, մեծ պատվեր տա ու երկար սպասի, մինչև ուտեստները պատրաստվեն։
Տրանսպորտի հարցի լուծում
«Ճամփորդիր Հովհաննեսի» հետ ընկերությունը, հատուկ դպրոցական կոլեկտիվների համար, պատրաստել է ավելի մատչելի և արագ տրասնֆերային փաթեթ։

Սովորաբար, դպրոցականները Գյումրի են գալիս արագընթաց գնացքով, երկկողմանի ուղևորության համար վճարելով 5000 դրամ՝ մեկ անձի համար։ Մեր առաջարկը ընդունելու դեպքում, այդ ծախսը կրճատվելու է մի քանի տասնյակ հազար դրամով՝ մինչև 32 հոգանոց դասարանական խմբերի դեպքում։

Միկրոավտոբուսը երեխաներին կդիմավորի անմիջապես դպրոցի մոտ, կբերի Գյումրի, կտանի Սև Բերդ կամ այլ տեղ, կտանի ռեստորան, կսպասի ձեզ Գյումրիում՝ ինչքան պետք է և հետ կտանի Երևան։ Այս ամենը կարժենա 85 000 դրամ՝ մինչև 20 հոգանոց խմբի համար։

20-32 հոգանոց խմբի համար կա ավելի մեծ ավտոբուս, որի արժեքը կկազմի 95 000 դրամ ամբողջ օրվա համար։ Դա թույլ կտա իջեցնել մեկ հոգու տրանսպորտի գինը մինչև 3000 դրամ

Դուք ստիպված չեք լինի անհանգստանալ, որ հասցնեք տեղավորվել ժամանակի մեջ, առավոտյան տաքսիներով չեք շտապի ե/գ կայարան, ավելի շատ ժամանակ կանցկացնեք, քանի որ ավելի շուտ կհասնեք Գյումրի և ավելի ուշ կվերադառնաք Երևան , հանգիստ տեմպով կկազմակերպեք ձեր զբոսանքը, չմտածելով, որ հանկարծ կարող եք ինչ-որ տեղ չհասցնել այցելել։

Վստահեցնում ենք, որ այսպես ավելի արագ է, էժան, ապահով և հեշտ։
Ձեզ մնում է նախապես ամրագրել օրը և գալ Գյումրի՝ տեսնելու աշխարհի ամենակոլորիտային ու սիրուն քաղաքներից մեկը։

Ցանկացած փաթեթի էքսկուրսիա կանցկացվի երեխաների ու ծնողների համար գրավիչ պատմություններով լի, խաղերի, հարց ու պատասխանների միջոցով, որ Գյումրին տպավորի ու հետաքրքրի։ Միասին կայցելենք հին Գյումրի՝ Ալեքսանդրապոլի ժամանակաշրջան, կլինեք ֆիլմերի նկարահանման վայրերում, կմտնենք քաղաքային զբոսայգի, մոմ կվառեք եկեղեցիներում։
Մեր բոլոր զբոսավարները տեղացի են, ոչ թե ուրիշ քաղաքներից եկած ու միայն Վիկիպեդիա կարդացած, այնպես որ անվարան գրեք ընկերության մենեջերին ու կկազմակերպենք ձեր դասարանի համար հրաշալի էքսկուրսիա Գյումրիում։
— Հարգանքով ու սիրով՝ Հովհաննես Ֆրանգուլյան

Պատվիրեք շրջագայություն հենց հիմա զանգով կամ տվեք ցանկացած հարց
Made on
Tilda