ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԼՈՌԻ

Մեկօրյա էքսկուրսիան, որ կոչվում է <<Կախարդական Լոռի>> , կծանոթացնի ձեզ Լոռու մարզին ու նրա չքնաղ բնաշխարհին։ Սա ծրագիրէ, որը կապում է Հայաստանի հնավայրերը, տեղացի հանճարներին, պատմում գիտության զարգացման մեջ նրանց ավանդի ու ներդրումների մասին՝ միաժամանակ բացահայտելով բնության աներևակայելի գեղեցկությունը և տեղական խոհանոցի համը։ Դուք կտեսնեք Յունեսկոյի մշակութային ժառանգությունների ցանկն ընդգրկված վանքերն ու եկեղեցիները, կլինեք Միկոյան եղբայրների թանգարանում, կայցելեք քարանձավային ամրոց։ Այս ամենը Լոռու անդնդախոր ձորերի ու կախարդական սարերի գրկում է։
— Հարգանքով ու սիրով՝ Հովհաննես Ֆրանգուլյան

  • Стоимость
1-2 участника — 70 000 драм
3-4 участника — 80 000 драм
5-6 участника — 100 000 драм
7 и больше участников — обговаривается отдельно

  • Не включено — обед в ресторане
  • Включено — трансфер, услуги гида, билеты во все музеи
  • Длительность — 7-8 часов
  • Передвижение — полностью на машине
  • Программу можно изменить исходя из ваших предпочтений
  • Напишите нам, чтобы обсудить все детали и индивидуальные пожелания

  • Стоимость
1-2 участника — 70 000 драм
3-4 участника — 80 000 драм
5-6 участника — 100 000 драм
7 и больше участников — обговаривается отдельно

  • Не включено — обед в ресторане
  • Включено — трансфер, услуги гида, билеты во все музеи
  • Длительность — 7-8 часов
  • Передвижение — полностью на машине
  • Программу можно изменить исходя из ваших предпочтений
  • Напишите нам, чтобы обсудить все детали и индивидуальные пожелания
Ի՞նչ է ձեզ սպասվում

Սանահին վանք
Համաշխարհային ժառանգություն
Անտառի մեջ գտնվող այս վանքը ոչ մեկին անտարբեր չի թողնի։ Սանահինում դուք կզգաք հանգստություն, ներդաշնակություն և կունենաք բնության հետ միաձուլվելու անբացատրելի զգացողություն։ Մենք կպատմենք վանքի կառուցման, ճարտարապետության, տարածքում հուղարկավորության ծեսերի և սովորույթների մասին։ Կտեղափոխվենք 10-րդ դար և, դուք կտեսնեք հեթանոսության ժամանակաների տաճարի մնացորդներ, որոնց հիմքի վրա հետագայում ստեղծվել է դարի ամենահայտնի քրիստոնեական սրբավայրերից մեկը։ Վանքի մոտ դուք կտեսնեք <<,հիմարների ոսկին>>, կիմանաք դրա պատմությունը, կծանոթանաք տեղացի վարպետ-փայտագործի հետ, ով ամեն օր գալիս է վանքի տարածք, աշխատում և արարում է ՝ոգեշնչվելով սրբավայրի ժառանգությամբ։

Միկոյան եղբայրների թանգարան
Քաղաքական գործիչ և ավիակոնստրուկտոր
Մոտ 110 տարի առաջ, Սանահաին գյուղի դածտերից մեկում , արտակարգ վայրէջք կատարեց մի ինքնաթիռ։ Տեղացի Անուշավանին այդ փաստը այնքան ոգեշնչեց, որ նա սկսեց հետաքրքրվել ավիացիայով, իսկ հետագայում դարձավ մեծագույն ավիամոդելավորող և տաղանդավոր շինարար և ստեղծեց << ՄԻԳ>> կործանիչը։ Նա բոլորիս հայտնի Արտյոմ Միկոյանն է։ Նրա եղբայր Անաստաս Միկոյանը ավելի հայտնի էր պետականաշինության բնագավառում։ Հենց նա կազմակերեց ու առաջ տարավ Սովետական միության սննդի արդյունաբերությունը, եղավ Առեվտրի ժողովրդական կոմիտեյի խորհրդի նախագահ։ Նա այն աստիճանի հանճարեղ քաղաքական գործիչ էր, որ ի զորու եղավ Կարիբյան ճգնաժամի ընթացքում հասնել խաղաղության ու կանխել միջուկային պատերազմը։ Այս ամենը և դեռ ավելին, դուք կիմանաք, երբ այցելենք Միկոյան եղբայրների թանգարան, իսկ վերջում ամբողջ խմբով կլուսանկարվեք իսկական <<ՄԻԳ 21>> մոտ։

Հաղբատ վանք
Համաշխարհային ժառանգություն
Որքան էլ գեղեցիկ ենք մենք պատկերում Սանահինը, միևնույնն է, Հաղպատը, Հայաստանի համար բոլորովին այլ հմայքով ու նշանակությամբ է հանդես գալիս մեր առջև։ Այստեղ դուք կիմանաք ժողովրդական երգիչ և բանաստեղծ, աշուղ Սայաթ Նովայի, չքնաղագեղ Աննայի հանդեպ տածած նրա սիրո մասին։ Մենք կպատմենք իշան եղբայրներ Սմբատի և Գուրգենի մասին, ում պատկերները դուք կտեսնեք վանքի պատին, կանցնենք Հաղպատի վանական համալիրի ճաշասրահով և կիմանանք զանգակատան կառուցման հանճարեղ գաղափարի մասին։ Վանքի տարածքում է գտնվում ,, Ամենափրկիչ,, խաչքարը, որի մոտ էլ ձեզ կպատմենք հայկական հուշարձանի այս տեսակի մասին, ինչը ընդգրկվել է համաշխարհային ոչ նյութական ժառանգությունների ցնկում։

Զառնի-Պառնի
Քարանձավ
Սրբավայրեր այցելությունից հետո, դուք կլինեք ևս մեկ պատմական վայրում․դա Զարնի-Պարնի քարանձավային ամրոցն է՝տեղական խոհանոցի համեղ ուտեստներով։ Մինչ ձեզ համար սնունդ կպատրաստեն, դուք կհասցնեք մտնել քարանձավ, իմանալ՝ինչպես են մարդիկ ապրել այնտեղ, ինչպես են հնագույն ժամանակներում պաշտպանվել թշնամուց։ Դուք կայցելեք մեծ քարանձավի կենցաղի թանգարան, կբարձրանաք աստիճաններով և, ամենաբարձր կետից ձեր առջև կբացվի չքնաղ բնությունն ու միջնադարյան Կայան ամրոցը։ Դուք կճաշեք՝ անդունդի եզրին նստած և դա կլինի ճամփորդության ամենասիրուն ամփոփումը։

Լոռու մարզը կախարդում է բոլորին, ով ուզում է ավելի լավ ճանաչել այդ սարերը ու ձորերը։ Այս ուղևորությունը կդառնա ձեզ համար շատ վառ ու անմոռանալի եթե կապնվեք մեզ հետ ու մասնակցեք “Կախարդական Լոռի” ճամփորդությանը։
— Հարգանքով ու սիրով՝ Հովհաննես Ֆրանգուլյան

Պատվիրեք շրջագայություն հենց հիմա զանգով կամ տվեք ցանկացած հարց
Made on
Tilda