ԱՄԵՆԱՀԱՄԵՂ ՏՈՒՐ

Բարեկամներ, եթե ժամանակ չունեք կարդալու համար, ապա գնահատեք մեր հոլովակը այս ճանապարհորդության մասին։ Այնտեղ ցույց ենք տալիս, թե ուր ենք գնում և ինչ է սպասվում ձեզ, եթե միանաք մեր “Ամենահամեղ տուրին”։
— Հարգանքով ու սիրով՝ Հովհաննես Ֆրանգուլյան

  • Արժեքը՝
1-2 մասնակից՝ 90 000 դրամ
3-4 մասնակից՝ 110 000 դրամ
5-6 մասնակից՝ 140 000 դրամ
7 և ավելի մասնակցի դեպքում կլինի առանձին պայմանավորվածություն

  • Ներառում է՝ տեղափոխություն, զբոսավարի ծառայություն, նախաճաշ մոլոկանների մոտ, պանրի մեծ տեսականի ֆերմայում
  • Տևողություն՝ 10-11 ժամ
  • Ֆերմայում կարելի գնել պանիրներ
  • Ծրագիրը կարելի հարմարեցնել ձեր նախասիրություններին
  • Գրեք մեզ՝ քննարկելու բոլոր մանրամասները և անհատական առաջարկները։

  • Արժեքը՝
1-2 մասնակից՝ 90 000 դրամ
3-4 մասնակից՝ 110 000 դրամ
5-6 մասնակից՝ 140 000 դրամ
7 և ավելի մասնակցի դեպքում կլինի առանձին պայմանավորվածություն

  • Ներառում է՝ տեղափոխություն, զբոսավարի ծառայություն, նախաճաշ մոլոկանների մոտ, պանրի մեծ տեսականի ֆերմայում
  • Տևողություն՝ 10-11 ժամ
  • Ֆերմայում կարելի գնել պանիրներ
  • Ծրագիրը կարելի հարմարեցնել ձեր նախասիրություններին
  • Գրեք մեզ՝ քննարկելու բոլոր մանրամասները և անհատական առաջարկները։
Друзья, если у вас нет времени читать, посмотрите наш видеоблог об этой поездке. Там я показываю еду и красивые места, рассказываю, что вас ждёт, если вы закажете «Самый вкусный тур».
— Հարգանքով ու սիրով՝ Հովհաննես Ֆրանգուլյան
Ի՞նչ է ձեզ սպասվում

Նախաճաշ մոլոկանների մոտ
Ռուսական գյուղ
Այս ուղևորությունից առաջ պետք չէ նախաճաշել, դուք այն կանեք մոլոկանների մոտ, Ֆիոլետովո գյուղում։ Տեղում կիմանաք այդ “հոգևոր քրիստոնյաների” աղանդի մասին, թե ինչու չեն պաշտում խաչը և ինչպես են իրենց աքսորել Հարավային Կովկաս 19-րդ դարում։ Նատալյան ու Միխայիլը կհյուրընկալել ձեզ իրենց տանը, կկերակրեն կարկանդակներով՝ կարտոֆիլով ու կաղամբով, թարմ տնական պանրով, մուրաբաներով ու նախանցյալ դարից մնացած ինքնաեռով թեյ կհյուրասիրեն։ Պատրաստվեք այցելել իսկական ռուսական գյուղ և իմանալ այդ յուրօրինակ հոգևոր համայնքի մասին լիքը հետաքրքիր փաստեր։

Դիլիջան
Զբոսանք Դիլիջանով
Ձեր ճամփորդության երկրորդ կանգառը կլինի Դիլիջանում։ Անտառաշատ լեռները ու արգելոցի բնությունը դարձրել են այս քաղաքը առողջարանի։ Միմինոյի արձանի մոտ կիմանաք Դիլիջանի ջրի իսկական պատմությունը, ապա զբոսնելով կհասնեք հին Դիլիջան, կիմանաք տեղի տեսարժան վայրերի մասին։ Կարելի է հյուր գնալ տեղացի վարպետներին, մտնել փայտագործի կամ բրուտի արհեստանոց և կտեսնեք Հայաստանի ամենահետաքրքիր խաչքարներից մեկը։

Սևան
Գեղամա ծով
Դիլիջանից կուղևորվեք դեպի հարավային Կովկասի ամենամեծ լիճը։ Դուք կբարձրանաք Սևանի թերակղզի, վերևից կգնահատեք Գեղամա ծովի վեհությունը և կզմայլվեք ջրի փոփոխվող գույներով։ Ապա կլինի այցելություն Սևանավանք, կտեսնեք հնագույն խաչքարեր, սև բազալտից եկեղեցիներ, կիմանաք այդ վարի պատմության, ավանդույթների մասին, կպատմենք ձեզ, թե ինչպես Սևանա լիճը հազիվ փրկվեց ցամեքելուց և ինչպես փրկեց մեր ազգը 90-ականներին։

Պանրի ֆերմա
Պանրասերների դրախտ
Սևանում լավ ման գալուց հետո, երբ արդեն կսովածանաք, կուղևորվեք դեպի Նորատուս գյուղ՝ պանիրներ արտադրող ընտանեկան ֆերմա։ Միքայելյանների ընտանիքը հիմնել է կոնյակով, գինով, կծու պղպեղով կամ խաղողի թփերով մշակված պանիրների արտադրություն։ Դուք ուրիշ ոչ մի տեղ չեք համտեսի նման դելիկատեսներ՝ պանիրները ոչ միայն մշակվում են, այլև հնեցվում ու արդյունքում ստացվում են անկրկնելի համեր։ Ձեր այցի համար պատվիրված է մեծ ափսե՝ 10 տեսակի պանիր, ապխտած մսի 4 տեսակ, սոուսներ և տնական գինի։

Այս ճամփորդությունը իսկապես ունիկալ է իր համերի և տպավորությունների համատեղությամբ։ Այն դարձավ մեր առաջարկների մեջ ամենասիրվածը, մշտապես ստանում ենք հրաշալի արձագանքներ և մնում է, որ դուք էլ միանաք “Ամենահամեղ տուրին”։ Գրեք մեզ և կկազմակերպենք ձեր ուղևորությունը այս ծրագրով։
— Հարգանքով ու սիրով՝ Հովհաննես Ֆրանգուլյան

Պատվիրեք շրջագայություն հենց հիմա զանգով կամ տվեք ցանկացած հարց
Made on
Tilda