ԵՐԵՔ ՀԱՎԱՏՔՆԵՐԻ ՏՈՒՐ

Սա հեղինակային ծրագիր է, որը հրաշալի առիթ է՝ Հայաստանի կրոնական ակունքներին առնչվելու։ Մեր փոքրիկ երկրում դարերով միահյուսվել են քրիստոնեության արմատները, ազգային փոքրամասնությունների հավատալիքները, հին Հռոմի հեթանոսական ժառանգությունը, որ հասել է մինչև մեր օրեր։
— Հարգանքով ու սիրով՝ Հովհաննես Ֆրանգուլյան

  • Արժեքը՝
1-2 մասնակից-75 000 դրամ
3-4 մասնակից-90 000 դրամ
5-6 մասնակից 105 000 դրամ
7 և ավելի մասնակցի դեպքում կլինի առանձին պայմանավորվածություն

  • Չի ներառում՝ ռեստորանում ճաշ
  • Ներառում է՝ տեղափոխություն, զբոսավարի ծառայություն, թանգարանի տոմս
  • Տևողություն՝ 10-11 ժամ
  • Տեղափոխություն՝ ամբողջությամբ հարմարավետ մեքենայով
  • Ծրագիրը կարելի հարմարեցնել ձեր նախասիրություններին
  • Գրեք մեզ՝ քննարկելու բոլոր մանրամասները և անհատական առաջարկները։

  • Արժեքը՝
1-2 մասնակից-75 000 դրամ
3-4 մասնակից-90 000 դրամ
5-6 մասնակից 105 000 դրամ
7 և ավելի մասնակցի դեպքում կլինի առանձին պայմանավորվածություն

  • Չի ներառում՝ ռեստորանում ճաշ
  • Ներառում է՝ տեղափոխություն, զբոսավարի ծառայություն, թանգարանի տոմս
  • Տևողություն՝ 10-11 ժամ
  • Տեղափոխություն՝ ամբողջությամբ հարմարավետ մեքենայով
  • Ծրագիրը կարելի հարմարեցնել ձեր նախասիրություններին
  • Գրեք մեզ՝ քննարկելու բոլոր մանրամասները և անհատական առաջարկները։
Ի՞նչ է ձեզ սպասվում

ԵԶԴԻՆԵՐԻ
ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ
ՇԱՐՖԱԴԻՆ
Այս ժողովուրդը ապրում է մեզ հետ կողք-կողքի՝ կիսելով հայ ազգի հաղթանակաները, պարտությունը, ուրախությունն ու տխրությունը, միաժամանակ պահելով իր ազգային առանձնահատկությունը և հնագույն պաշտամունքը՝ Շաֆրադինը։ Ձեզ կդիմավորի անձամբ հոգևոր առաջնորդը, ով կպատմի իր ազգի խմբավորման, սիրամարգի կերպարի առջև խոնարհվելու, Իսլամական պետության կողմից իրենց տաճարը Իրաքում քանդելու, Հայաստանում իր ժողովրդի խաղաղ ու անվրդով կյանքի ու արարման մասին։ Աշխատասեր ու պատվախնդիր եզդի ժողովուրդը չի մեծամտացել զբոսաշրջիկների ուշադրությունից և միշտ ոգևորությամբ ու գրկաբաց է ընդունում բոլոր այցելուներին։

ԳԱՌՆՈՒ ՏԱՃԱՐ
ՀԵԹԱՆՈՍՈՒԹՅՈՒՆ
2000 տարի առաջ Հռոմի Ներոն կայսրը գահը հանձնեց Տրդատ թագավորին՝ տալով վերջինիս 65 միլիոն սեստերցի՝ երկիրը կառուցելու և շենացնելու համար։ Այս միջոցներով հայ արքան կառուցեց Գառնու հեթանոսական տաճարը՝նվիրելով այն Միհր աստտծուն։ Այստեղ էլ կլինի մեր հաջորդ կանգառը։ Գառնիի տաճարում դուք կառնչվեք հեթանոսության դարաշրջանին, կլինեք արևի աստված Միհրի մեհյանի մոտ, կտեսնեք հնավայրի <<քարե անձնագիրը>>։ Բայց դա տարածքում պահպանված ամենահին առարկան չէ։ Անշուք մի քարի վրա կարելի է տեսնել սեպագիր արձանագրություն, որը 2800 տարեկան է։ Դուք կիմանաք՝ ի՞նչ է գրված այնտեղ և կլսեք թագավորի մասին, ով թողել է այդ արձանագրությունը։

ԳԵՂԱՐԴԱՎԱՆՔ
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ
Նույն՝ առաջին դարում, երբ կառուցվել է Գառնիի հեթանոսական տաճարը, Հայաստանում քրիստոնեություն էին քարոզում Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները։ Նրանք Հայաստան են բերում գեղարդը, որով Հիսուսին խոցել են խաչի վրա։ Գեղարդը մինչ օրս պահվում է մեր հայրենիքում։ Ի պատիվ <<ճակատագրական>> գեղարարդի, վանքը կոչվեց ,,Գեղարդավանք,,։ Սա չտեսնված վայր է․ ամբողջ վանքը՝ պատերի խաչերը, հարթաքանդակները, սրբապատկերները հենց քարայրի մեջ են փորված։ Դուք կհայտնվեք քրիստոնեության հաստատման ժամանակաշրջանում, կլսեք ավանդապատումներ տեղանքի մասին, երազանք կպահեք՝ քարերից բուրգ պատրաստելով։ Զբոսանքի վերջում կարող եք հենց վանքի աղբյուրից բուժիչ սուրբ ջուր վերցնել, իսկ ավանդական հայկական քաղցրավենիքների սիրահարներին սպասում են տարածքում վաճառվող և տեղում պատրաստվող համեղ գաթան, պաստեղ-լավաշը, պոպոքով շարոցը։

ՉԱՐԵՆՑԻ ԿԱՄԱՐԸ
ԱՐԱՐԱՏԻ ՏԱՃԱՐԸ
Տունդարձի ճանապարհը ձանձրալի չի լինի, քանի որ մենք ճանապարհին կայցելենք <<Չարենցի կամար>>։ Հարենիքի հանդեպ սիրո և նվիրումի այս <<տաճարը>> ձոնված է Արարատ սարին՝Հայաստանի գլխավոր խորհրդանիշին։ Երբ սկսեք բարձրանալ աստիճաններով, որքան կարող եք, խորը շունչ առեք, քանի որ , երբ տեղ հասնեք, ձեր առջև բացվող բիբլիական սարի պատկերից մի պահ կդադարեք շնչել և ,ձեր սիրտը անբացատրելի զգացողություններ կապրի։ Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանին հաջողվել է գտնել ամենահանճարեղ դիտակետը՝ այդ անզուգական հուշարձանի համար և կամարը նվիրել հայկական պոեզիայի հանճարներից մեկին՝ մեծն Եղիշե Չարենցին։ Կամարի տակ ձեզ համար կկարդան ,, Ես իմ անուշ Հայաստանի,, տաղը։ Այսպիսի պոետական վերջաբանից հետո, հոգով ու սրտով լիացած, դուք կբռնեք տունդարձի ճամփան։ Այսպիսին է Հայաստանում երեք հավատքների ուղին․․․

Գրեք մեզ և ընկղմվեք Հայաստանի դավանանքների ՝<< Երեք հավատքների >> ճամփորդության պատմության մեջ։
Հավատացեք, դուք անմոռանալի տպավորություններ կունենաք՝ ընտրելով այս ճամփորդությունը՝դեպի Հայաստանի կրոնական ժառանգության պատմություն, մեր փոքրիկ, բայց շատ բազմազան հայրենիքի։
— Հարգանքով ու սիրով՝ Հովհաննես Ֆրանգուլյան

Պատվիրեք շրջագայություն հենց հիմա զանգով կամ տվեք ցանկացած հարց
Made on
Tilda