“
Արամը այն սերնդի մարդկանցից է, որ հասցրել է տեսնել Գյումրին երկրաշարժից առաջ, ապրել է քաղաքում 90-ականներին և հետո, և այժմ կարող է ձեզ հետ կիսվել և հետաքրքիր փաստերով, և իր սեփական հիշողություններով ու գիտելիքներով։ Արամը միայն զբոսավար չէ այլև երաժիշտ կիթառահար է, նվագում է ջազ բենդում և շատ է շրջագայել համերգներով։ Բացի դրանից, Արամը գիտի անգլերեն և դա մեզ փրկում է, երբ դիմում են արտասահմանցի հյուրեր։ Արամը մշտապես ստանում է դրական արձագանքներ իր աշխատանքի համար և դուք նույնպես գոհ կմնաք նրա վարած էքսկուրսիաներից։