“
Հովհաննեսը ընկերության հիմնադիրն է, բայց չի հրաժարվում զբոսավարությունից, քանի որ դրանում է իր աշխատանքի իմաստը։ Տուրիզմի ոլորտ մտնելով Հովհաննեսը սկսել է վարել տեքստային և վիդեո բլոգ տարբեր հարթակներում, որտեղ պատմում և ցույց է տալիս Գյումրին ու Հայաստանը։ Տարիների արդյունքում հովհաննեսը հավաքեց իր շուրջ համախոհների թիմ, որ ձեզ տրամադրվեն միայն հեղիմակային էքսկուրսիաներ և բարձրակարգ սերվիս։
Ընկերության անվան մեջ իր անունը օգտագործելով Հովհաննեսը ընդգծում է իր պատասխանատվությունը հյուրերի առջև և սպասելիքները գերազանցելու ձգտումը։