Ճանաչողական էքսկուրսիա Գյումրիով

Մենք ձեզ համար պատրաստել ենք ամենալավ զբոսանքը Գյումրիով, ամենալավը՝ քաղաքը տեսնելու և ճանաչելու համար։ Դուք կզբոսնեք՝ անցնելով քաղաքի պատմության երեք դարաշջաններով․ ցարական Ալեքսանդրապոլ խորհրդային Լենինական ժամանակաից Գյումրի։ 3-4 ժամվա ընթացքում քաղաքը կբացվի ձեր աչքի առաջ՝ իր ամբողջ գեղեցկությամբ, արժանի տեղ գրավելով Հայաստանի ամենահիշարժան վայրերի շարքում։
— Հարգանքով ու սիրով՝ Հովհաննես Ֆրանգուլյան

  • Տևողություն՝ 3-4 ժամ
  • Արժեք՝ սկսած 15 000 դրամից, կախված է տևողությունից և մասնակիցների քանակից
  • Տեղափոխություն՝ հիմնականում ոտքով զբոսանք, մասամբ՝ մեքենայով
  • Նախատեսված է սուրճի, թեյի ընդմիջում
  • Ծրագիրը կարելի է փոխել՝ ելնելով ձեր նախասիրություններից
  • Գրեք մեզ և կքննարկենք բոլոր մանրամասները և ձեր անհատական նախասիրութնյունները

  • Տևողություն՝ 3-4 ժամ
  • Արժեք՝ սկսած 15 000 դրամից, կախված է տևողությունից և մասնակիցների քանակից
  • Տեղափոխություն՝ հիմնականում ոտքով զբոսանք, մասամբ՝ մեքենայով
  • Նախատեսված է սուրճի, թեյի ընդմիջում
  • Ծրագիրը կարելի է փոխել՝ ելնելով ձեր նախասիրություններից
  • Գրեք մեզ և կքննարկենք բոլոր մանրամասները և ձեր անհատական նախասիրութնյունները
Ի՞նչ է ձեզ սպասվում

Ալեքսանդրապոլ
Ցարական քաղաք
Քաղաքի հետ ծանոթությունը դուք կսկսեք Սև ամրոցից, որի պաշտպանության տակ էլ ձևավորվել է բնակատեղին։ Ալեքսանդրապոլով զբոսանքը կշարունակենք հին քաղաքի փողոցներով, տեսնելով սև տուֆից շարված տները, կիմանաք ցարական ժամանակաշրջանում այստեղ ապրած անվանի տոհմերի կյանքի և կենացաղավարության մասին, վարպետների ու նրանց արհեստի, թողած ժառանգության մասին։ Օրինակ, Սլաբոդկա թաղամասում դուք կտեսնեք այն, ինչ չկա մյուս քաղաքներում․ գեղեցիկ փորագրությամբ ու անկրկնելի նախշերեվ դռներ, բետոնե սալահատակ ու մայթեզրեր, որոնք մեր բարբառով կոչում են << պասամաղ>>, յուրօրինակ երկաթյա դռներ, դարպասներ ու արվեստի նմուշ դարձած՝ արհեստի տարբեր դրսեվորումներ, որոնք տուրիստական տեսք չտալով, միևնույնն է, գրավիչ են դարձնում քաղաքը։ Կտեսնեք նաև մեր սիրուն եկեղեցիները, մտովի կտեղափոխվեք 18-րդ դար ու կհասկանաք, թե որտեղից Գյումրիին միայն իրեն բնորոշ ոգեղենություն ու կոլորիտ։

Լենինական
Սովետական քաղաք
20-րդ դարին, խորհրդային կարգերի հաստատումից հետո, քաղաքը կոչվեց Լենինական։ Զբոսանքի այս հատավծում դուք կհայտնվեք դարաջանի ամենավառ տեղերում՝ սովետական վարսավիրանոց, կուլտուրայի և հանգստի Կենտրոնական զբոսայգի, կիմանաք գարեջրատարի մասին, որը գործարանից անմիջապես միանում էր ռեստորանին։ Կպատմենք թեթև արդյունաբերության զարգացման, բուռն մշակութային կյանքի մասին։ անպայման կխոսենք հանճարեղ բանաստեղծ և Գյումրիի մեծանուն զավակ Հովհաննես Շիրազի մասին, նաև սիրված և ժողովրդական դարձած ֆիլմերի, նրանցում գլխավոր դերակատար, մեր քաղքի անբաժան մասնիկ, մեր բոլորի սիրելի Ֆրունզիկի մասին։ Բայց սա էլ դեռ ամենը չէ․ դուք կիմանք, թե ինչու՞ պետք է հենց Գյումրիի ,,Մայր Հայաստան,, հուշարձանը զարդարեր մայրաքաղաք Երևանը։ Սովետական Լենինականի պատմությունների շարքը կավարտենք 1988-ի երկրաշարժի մասին պատմությամբ, թե ինչպես քաղաքը ավիրվեց 35 վայրկյանում։

Գյումրի
Մեր օրերի քաղաք
Զբոսանքի ամենահետաքրքիր պահին ձեր առջև կբացվի ժամանակակից Գյումրին։ Քաղաքը շատ երկար է մնացել ավերված վիճակում և, մենք կպատմենք՝ ինչպես է այն վեր հառնել մոխրից։ Կիմանաք՝ ինչու՞ են բնակիչները ընտրել հենց <<Գյումրի>> անունը, իսկ մենք ցույց կտանք՝ ինչպես է ապրում քաղաքը մեր օրերում։ Հետո կգնանք մի վայր, ուր կարելի ՝ <<դիպչել>> ապագային հենց Բերնար Հուրիի կառուցած շենքի տանիքից։ Հետաքրքրե՞ց։ Շարունակենք առաջ գնալ և մտնենք արվեստի և արհեստի ժամանակակից արհեստանոցներ, որտեղ ձեզ պետք է հյուրասիրենք, բայց ի՞նչ․ այ, հենց դա էլ թող լինի անկանկալ բոլոր նրանց համար, ովքեր սիրում են անսպասելի իրավիճակներ: Մի խոսքով, Գյումրին կերևա ձեզ՝ ցույց տալով իր ամբողջ հմայքը. դուք ոչ միայան կիմանաք մեր քաղաքի հարուստ պատմությունը, այլև կզգաք նրա զարգացուման շունչը։

Եկե՜ք Գյումրի, բարեկամներ, մասնակցեք մեր զբեսանքներին։ Դուք կբացահայտեք մի անկրկնելի քաղաք և կլցվեք նոր տպավորություններով։
— Հարգանքով ու սիրով՝ Հովհաննես Ֆրանգուլյան

Պատվիրեք շրջագայություն հենց հիմա զանգով կամ տվեք ցանկացած հարց
Made on
Tilda