ՈՉ ԴԱՍԱԿԱՆ ԳՅՈՒՄՐԻ

Այս ծրագիրը մենք ստեղծել ենք այն մարդկանց համար, որոնք արդեն գիտեն Գյումրին, եղել են մեր էքսկուրսիաներին, բայց ուզում են տեսնել քաղաքը ոչ տուրիստական աչքերով։ Այս էքսկուրսիայի ընթացքում դուք կիմանաք թե ինչո՞ւ են երկու վարպետ նստել Գյոմրու կայարանում կախված ջահի վրա, ինչո՞ւ էին երեխաները վախենում սև շատրվանից, ինչպե՞ս Գյումրիում կառուցվեց Ավստրիական թաղամասը և բազում այլ փաստեր։
— Հարգանքով ու սիրով՝ Հովհաննես Ֆրանգուլյան

  • Արժեքը՝ 30 000 դրամից սկսած, կախված մասնակիցների թվից
  • Տևողությունը՝ 3-4 ժամ
  • Տեղափոխություն՝ ամբողջությամբ հարմարավետ մեքենայով
  • Նախատեսված է թեյի, սուրճի ընդմիջում
  • Ծրագիրը կարելի հարմարեցնել ձեր նախասիրություններին
  • Գրեք մեզ՝ քննարկելու բոլոր մանրամասները և անհատական առաջարկները։

  • Արժեքը՝ 30 000 դրամից սկսած, կախված մասնակիցների թվից
  • Տևողությունը՝ 3-4 ժամ
  • Տեղափոխություն՝ ամբողջությամբ հարմարավետ մեքենայով
  • Նախատեսված է թեյի, սուրճի ընդմիջում
  • Ծրագիրը կարելի հարմարեցնել ձեր նախասիրություններին
  • Գրեք մեզ՝ քննարկելու բոլոր մանրամասները և անհատական առաջարկները։
Ի՞նչ է ձեզ սպասվում

Երկաթ գծի կայարան
Մաս առաջին
Ծրագրի սկիզբը կայարանի շենքից է։ Դեռ ռուսական կայսրության ժամանակներից Ալեքսանդրապոլը խոշոր երկաթուղային հանգույց էր և դա ազդել է քաղաքի վրա։ 1970-ականների վերջին կառուցված շենքը սովետական ճարտարապետության հրաշալի օրինակ է և այս վայրի հետ կապված կան բազում պատմություններ, որոնք մեզ պատմել է շենքի ճարտարապետ Ռաֆիկ Եղոյանը։ Դուք կիմանաք, թե որ միջնադարյան կառույցն է ոգեշնչել Վարպետին կառուցել առանց սյուների դահլիճը կիմանաք կայարանի շենքի պղնձապատ գմբեթի պատմությունը, ման կգաք կառամատույցով համեմատելով այն հին նկարների հետ և կպատմենք թե ինչու էին Ռաֆիկ Եղոյանը և դարբին Հովհաննես Մադոյանը նստել կայարանում կախված ջահի վրա և շամպայն բացել։

Բարեկամություն” շատրվան
Մաս երկրորդ
Լենինականյան վայրերով շրջագայությունը կշարունակվի “Բարեկամություն” շատրվանով։ Խորհդային մոդերնիզմի այս հրաշալի օրինակը կա ճարտարապետության բազմաթիվ դասագրքերում ու հավաքածուներում։ Երկրաշարժից առաջ այս երկաթյա գեղեցկուհին գտնվում էր քաղաքի ծայրամասում, խիտ բնակեցված թաղամասի զբոսայգում։ Շատրվանի մոտ դուք կգնահատեք բնական արհավիրքի հետևանքները, կիմանաք թե ո՞վ նոր համբավ բերեց շատրվանին մեր օրերում և ինչու էին լենինականցիները պոլիտեխնիկական ինստիտուտը անվանել “չոլիտեխնիկ”։

“Բարեկամություն” այգի
Մաս երրորդ
Որպիսզի ծրագիրը չլինի միայն անցյալի կամ տծուր օրերի մասին, մենք ձեզ ցույց կտանք Գյումրիի ապագան։ “Բարեկամություն” սև շատրվանից հետո կուղևորվեք դեպի նոր կառուցվող “Բարեկամության” այգի։
Այս զբոսայգին խոստանում է լինել տարածաշրջանում ամենա ժամանակակիցը և դառնալ քաղաքի զարգացնամ համար նոր խթան։ Այգին նախագծվել առաջատար տեխնոլոգիաներով և ուռբանիստիկայի վերջին պահանջներին համապատասխան։ Այստեղ ստեղծվում է ոչ թե սովորական այգի, այլ ճիշտ զոնավորված, ժամանակակից տարածք և գյումրեցիների և հյուրերի համար։ Առանձնապես հետաքրքիր կլինի, եթե դուք տեսնեք դեռ կառուցվող այգին հիմա և արդեն մի քանի տարի հետո կկարողանաք համեմատել կատարված փոփոխությունները, հիշողության մեջ ունենալով “առաջ և հետո” տպավորություններ։

Անի թաղամաս՝ 58
Մաս չորորդ
Գյումրիի այս թաղամասը շատ է տարբերվում ցանկացած հայկական քաղաքից, որովհետև ոչ թե տուֆաշեն է, այլ կառուցվաշ է երկաթ-բետոնից։ Երկրաշարժից հետո մարդիկ մտածում էին ոչ թե գեղեցկության, այլ միայն անվտանգության մասին և այժմ Անի թաղամասի շենքերը համարվում են Գյումրիում ամենաապահովն ու թանկարժեքները։ Այստեղ կայցելեք նորակառույց Հակոբ Մծբինեցի եկեղեցի, նաև կպատմենք ձեզ այս թաղամասի մասին բազում հետաքրքիր փաստեր։

Ավստրիական թաղամաս
Մաս հինգերորդ
Անի թաղամասի հարևանությամբ է Ավստրիականը։ Այն նույնպես կառուցվել է 19887 երկրաշարժից անմիջապես հետո, ավստրիացիների կողմից։ Այս թաղի քոտեջները․․․ պենոպլաստից են։ Երբ այն կառուցվեց թաղամասը համարվում էր տեխնոլոգիական հրաշք և քաղաքի բնակիչները գալիս էին տեսնելու եվրոպատուհանները, Bosch տեխնիկան տներում, ամբողջությամբ ապակյա դռները և այն ժամանակների համար արտասովոր այլ բաներ։ Ես ինքս սովորել եմ այս թաղի դպրոցում, գիտեմ ապրող մարդկանց և կպատմեմ և պատմությունը և սեփական հիշողություններ Ավստրիական թաղամասից։

Եթե դուք նախընտրում եք շրջագայել ոչ միայն դասական ուղիներով, եթե հագեցել եք շաբլոնային տեսարաններից և չեք ուզում տեսնել Գուգլի առաջին էջի նկարները քաղաքով զբոսնելիս, ապա “Ոչ դասական Գյումրի” տուրը հենց ձեզ համար է։ Մնում է միայն ամրագրել։
— Հարգանքով ու սիրով՝ Հովհաննես Ֆրանգուլյան

Պատվիրեք շրջագայություն հենց հիմա զանգով կամ տվեք ցանկացած հարց
Made on
Tilda